Որպես կանոն, մինչև վավերագրական ֆիլմի նկարահանումները սկսելը ցանկալի է ունենալ հնարավորինս մանրամասն գրված սցենար: Դա կարող է օգնել, նույնիսկ եթե վերջնական ֆիլմը ոչ մի ընդհանուր բան չի ունենա նախնական սցենարի հետ: Վավերագրական ֆիլմի սցենարի ստեղծումը հակադրության մեջ է խաղարկային կինոսցենար գրելու գործընթացի հետ. այն երկար և ստեղծագործ ընթացք է նախարտադրական, արտադրական և հետարտադրական փուլերում:
Վավերագրական ֆիլմի սցենարաստեղծման մասին ամբողջական պատկերացում կազմելու համար կարևոր է խորապես ուսումնասիրել հետևյալ հասկացությունները.
- Խաղարկային ֆիլմի սցենարի տեսակները
- Խաղարկային ֆիլմի սցենարի տեսակները
- Սցենարը՝ ֆիլմի արտադրման տարբեր փուլերում
- Ճկունություն
- Հետաքրքրասիրություն
- Կառուցվածքային ձևաստեղծում
- Ֆիլմի նախագծային փաթեթ